«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունում 2025 թվականի հուլիսի 30-ին անցկացվեց «Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի ուսումնական վարժանք` համաձայն հաստատված պլանի։
«Օդային տագնապ» ազդարարման ազդանշանի ժամանակ Ընկերության աշխատակիցների գիտելիքների գնահատման, օդային հարձակման դեպքում վարվելակերպի կանոնների կիրառման միջոցառումները ներառում էին հետևյալ գործողությունները.
Վարժանքը կազմակերպել էր Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության քաղպաշտպանության շտաբը, որին մասնակցում էին Ընկերության աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի փրկարար ջոկատի աշխատակիցները: Վարժանքն անցավ արդյունավետ և ուսումնական մթնոլորտում։