|
|
2012թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերությունում աշխատում է 686 աշխատակից: Կառավարման ուղղաձիգ սկզբունքներից բացի, համաձայն ՀրազՋԷԿ-ի կառուցվածքի, ընկերությունում կիրառվում է նաև մշտական գործող հանձնաժողովների միջոցով կառավարման սկզբունք: Ընկերության արդյունավետ կառավարման, աշխատակիցների պատասխանատվության բարձրացման և որոշումների ընդունման գործընթացում նրանց ներգրավելու նպատակով ՀրազՋԷԿ-ում ձևավորվել են հետևյալ մշտական գործող հանձնաժողովները`
|
- Առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման և ամսական հաշվեկշիռների կազմման հանձնաժողով,
- Էներգառեսուրսների օգտագործման հսկողության հանձնաժողով,
- Ձեռքբերվող հիմնական միջոցների հաշվառման և հաշվեկշիռի ընդունման հանձնաժողով,
- Կայանի աշխատանքի վթարների և խափանումների հետաքննության հանձնաժողով,
- Նորոգման աշխատանքների կատարման համար սարքավորումների, նյութերի, պահեստամասերի ձեռքբերման մրցույթների պատրաստման և անցկացման հանձնաժողով,
- Հրդեհատեխնիկական հանձնաժողով,
- Սարքավորումների, շենքերի և շինությունների նորոգումների նախապատրաստման և անցկացման հանձնաժողով,
- Կայանի աշխատակիցների որակավորման ատեստավորման հանձնաժողով:
|