Ջերմային էլեկտրակայաններ (ՋԷԿ) ՀրազՋԷԿ
Գրաֆիկ 1 Էներգիայի արտադրությունը ՀրազՋԷկ-ում
ՀրազՋԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1963թ.: Սկզբնապես կայանը նախագծվել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի էլեկտրաէներգիայի սպառումն ապահովելու համար: Այդ նշանակությամբ կայանը վերջնականապես հանձնվեց շահագործման 1972թ.: Կայանը բաղկացած է բլոկային և ոչ բլոկային մասերից, ընդհանուր հզորությամբ 1110ՄՎտ: Առաջին ագրեգատի թողարկումից մինչ 2014թ. հունվարի 1-ը ՀրազՋԷԿ-ը արտադրել է մոտ 151 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: 1990թ.-ից պահանջարկի անկման պատճառով ՀրազՋԷԿ-ը բազային կարգավիճակից դարձել է հաշվեկշռող և միայն XXI դարի սկզբին տեսակարար վառելիքի ցուցանիշը (372գպվ/կՎտժ) կայունացվել է սարքավորումների կազմի և ռեժիմների օպտիմալացման ճանապարհով:
Երևանի ՋԷԿ (ԵրՋԷԿ )
ԵրՋԷԿ-ի 50ՄՎտ հզորությամբ առաջին տուրբոագրեգատը շահագործման հանձնվեց 1963թ. մարտի 31-ին: Տեղակայված են ТГМ-84 տիպի 420տ/ժամ արտադողականությամբ կաթսան, ПТ-60 տիպի տուրբինը: ԵրՋԷկ-ը բաղկացած է 300 ՄՎտ հզորությամբ բլոկային մասից և 250 ՄՎտ ոչ բլոկային մասից, որը հանդիսանում է խառը տեսակի կայան:
1966թ. ԵրՋԷԿ-ը հասել է 550 ՄՎտ հզորության: 1990թ. սկսած էներգիայի օգտագործման նվազեցման պատճառով կտրուկ նվազել է ԵրՋԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը հանգեցրել է արտադրության արդյունավետության մակարդակի նվազեցմանը:
ԵրՋԷԿ-ի վերոհիշյալ սարքավորումները բնութագրվում են ծայրահեղ մաշվածությամբ: 2010թ. ԵրՋԷԿ-ում շահագործման է մտցվել 230 ՄՎտ հզորություն ունեցող շոգեգազային էներգաբլոկ:
«Հրազդան -5 էլեկտրակայան»
2012թ.-ից շահագործվում է ՙՀայՌուսԳազարդ՚ ՓԲԸ սեփականություն հանդիսացող 440 ՄՎտ հզորություն ունեցող շոգեգազային էներգաբլոկը: