Էլեկտրաէներգիայի փոխանցումը

Անցյալում Հայաստանը տնօրինել է 330կՎ միակ օդային գիծը, որը միացնում էր Աթարբերյանի ՀԷԿ-ի մոտ գտնվող ենթակայանները Աքստաֆայի հետ (Ադրբեջան): Ներկա դրությամբ էլեկտրահաղորդման տվյալ գիծը շահագործման համար կորած է: Անգործության են մատնվել նույնպես Հայաստանը Նախիջևանի հետ կապող ՕԳ 220կՎ և ՕԳ 110 կՎ էլեկտրահաղորդման գծերը:

            220կՎ լարումով էլեկտրահաղորդման գծերի  ցանցը ընդգրկում է ամբողջ երկիրը և,  համաձայն աղյուսակի, ունի 1300կմ-ից ավել երկարություն: Տվյալ ՕԳ-ները  հիմնականում միաշղթա են  և միայն ՀԱԷԿ-ը «ՙԱշնակ» ենթակայանի հետ և Հրազդանի ՀԷԿ-ը ՙՀրազՋԷԿ՚  ԲԲԸ-ի հետ կապող գծերը կառուցված են որպես երկշղթայական: 220 կՎ ցանցի ենթակայանների թիվը` 14-ն է:

            Էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկները հիմնականում ապահովվում են ՕԳ 110կՎ  լայնորեն ճյուղավորված ցանցի միջոցով, որը ունի 119 ենթակայան, գծերի ընդհանուր երկարությունը` 3170կմ: Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը 110 կՎ և 220 կՎ էլեկտրահաղորդման գծերով կապված է հարևան պետությունների` Վրաստանի և Իրանի հետ: