«ՀրազՋԷԿ» ԲԲԸ հայտարարում է 4 հատ յուրաքանչյուրը 20 000 խմ տարողությամբ մազութի պահպանման մետաղյա բաքերի աճուրդ -վաճառք:

18 Հոկտեմբեր, 2018

2018 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 1500, Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում տեղի կունենա  դասական ձևի աճուրդ, որը կանցկացվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդի կազմակերպիչը «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն է:

Աճուրդի Լոտ-001` մետաղական թիթեղից 4 (չորս) հատ յուրաքանչյուրը 20 000 խոր.մետր տարողությամբ (մեկ բաքի քաշը մոտ 330 տոննա է) մազութի պահպանման բաքեր, առանց օժանդակ նյութերի և սարքավորումների (խողովակներ, աստիճանավանդակներ, փականներ և այլ մետաղական կոնստրուկցիաներ):

Բաքերի ապամոնտաժման, տեղափոխման և նրանում առկա մեռյալ մազութի մնացորդի մաքրման և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում պահեստավորման աշխատանքները պետք է կատարվեն աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի  ուժերով ու միջոցներով:

Բաքերի 1(մեկ) տոննա մետաղի մեկնարկային գինը սահմանված է 225 000 (երկու հարյուր քսանհինգ հազար)  դրամ` ներառյալ բոլոր հարկերը:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկալացնել հետևյալ փաստաթղթերը.

- աճուրդի մասնակցության հայտը,

- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը:

Աճուրդում հաղթողի ընտրությունը կկատարվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձիք, որոնք մինչև աճուրդի անցկացման օրը կկատարեն վճարում 20 000 (քսան հազար) դրամի չափով:

Աճուրդի անցկացման կանոնակարգին և բաքի տեխնիկական վիճակին կարելի է ծանոթանալ մինչև աճուրդի օրը, աշխատանքային օրերին ժամը 1000-1600, ֆաքս` 0223 6-07-14, հեռ. 093-93-22-33, էլ.փոստ` [email protected]:

Աճուրդի մասնակցության հայտի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մինչև 02.11.2018 թ. ժամը 1430-ը: