«ՀրազՋԷԿ» ԲԲԸ հայտարարում է 10 000 խմ տարողությամբ մազութի պահպանման մետաղյա բաքի աճուրդ -վաճառք:

30 Մայիս, 2018

2018 թվականի հունիսի 14-ին, ժամը 1500, Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում տեղի կունենա  դասական ձևի աճուրդ, որը կանցկացվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդի կազմակերպիչը «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն է:

Աճուրդի Լոտ-001` մազութի պահպանման 10 000 խոր.մետր տարողությամբ մետաղյա բաք (տեխնիկական բնութագրերը հայտարարությանը կից հավելվածում): Բաքն ունի 20-25 սմ մեռյալ նստվածքային մնացորդ: Բաքի ապամոնտաժման, տեղափոխման, նստվածքի մաքրման և «ՀրազՋԷԿ»-ի տարածքում պահեստավորման աշխատանքները կկատարվեն աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի  ուժերով ու միջոցներով:

Բաքի մեկնարկային գինը սահմանված է  40 (քառասուն) միլիոն  դրամ` ներառյալ ԱԱՀ-ն

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկալացնել հետևյալ փաստաթղթերը.

- աճուրդի մասնակցության հայտը,

- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը:

Աճուրդում հաղթողի ընտրությունը կկատարվի «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աճուրդի անցկացման կարգի համաձայն:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձիք, որոնք մինչև աճուրդի անցկացման օրը կկատարեն վճարում 20 000 (քսան հազար) դրամի չափով:

Աճուրդի անցկացման կանոնակարգին և բաքի տեխնիկական վիճակին կարելի է ծանոթանալ մինչև աճուրդի օրը, աշխատանքային օրերին ժամը 1000-1600, ֆաքս` 0223 6-07-14, հեռ. 093-93-22-33, էլ.փոստ` [email protected]:

Աճուրդի մասնակցության հայտի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ: Մանրամասն ...