Բարի գալուստ «ՀրազՋԷԿ» ընկերության կայք

Հրազդանի ՋԷԿ-ը 1966թ. շահագործման մեջ մտցնելու առաջին իսկ օրերից դարձել է Հայաստանի էներգետիկ արդյունաբերության առաջատարը: Ցավոք, ընդամենը երկու տասնամյակ անց կայանին սպասում էին ծանր օրեր: Վերելքի և մեծ հաջողությունների տարիներին հաջորդեցին էներգետիկ քաոսի, տնտեսական շրջափակման, ռեֆորմների և փոփոխությունների դժվար տարիները:

Այդուհանդերձ կայանը ոչ միայն դիմակայեց դժվարություններին, այլև ոչ մի օրով չդադարեցրեց իր գործունեությունը, երբեմն ապահովելով Հայաստանի մինչև 70% էլեկտրաէներգիայի սպառումը: Եվ այդ ամենը ի շնորհիվ կայանի ամենաթանկ կապիտալի` նրա աշխատակիցների: Ի շնորհիվ մեքենավարների, կարգավարների, ճարտարագետների և կայանի ամբողջ անձնակազմի, որոնք աննկարագրելի ջանքերի գնով շահագործել են կայանը և արտադրել էլեկտրաէներգիա:

Ներկայումս Հրազդանի ՋԷԿ-ի բազմաթիվ նվաճումներին կարող ենք ավելացնել ևս մեկը` Հրազդանի ՋԷԿ-ը դարձել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության վառ օրինակ:

Լինելով Ռուսաստանի Դաշնության սեփականությունը, այն շարունակում է աշխատել, ամրապնդելով դարերով անցած հայ-ռուսական բարեկամությունը: Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումով Ընկերության բաժնետոմսերի 100%-ը փոխանցվեց «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ԲԲԸ, որը հանդիսանում է դինամիկ զարգացող էլեկտրաէներգետիկական ընկերություն և հսկողություն է իրականացնում մի շարք արտադրող և բաշխող էներգետիկ ակտիվների նկատմամբ Ռուսաստանում և արտասահմանում:

Այսօր «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն, համախմբում է տասնչորս երկրներում գտնվող ավելի քան 20 ընկերությունների, իսկ գործընկերների թվաքանակը ամեն տարի ավելանում է աշխարհով մեկ:

Այսօր Հրազդանի ՋԷԿ ղեկավարության բոլոր ջանքերը ուղղված են փառապանծ ավանդույթների բազմապատկմանը, նրա աշխատողների բարեկեցության բարելավմանը, անվտանգության, հուսալիության և տնտես-ական արդյունավետության բարձրացմանը:

Կայանը մեր տունն է, և մենք նրա մասն ենք կազմում: Մենք պարտավոր ենք և կաշխատենք ամբողջ նվիրվածությամբ այնքան ժամանակ, քանի դեռ մեր աշխատանքը մարդկանց կպարգևի լույս և ջերմություն: 

Թեժ գիծ՝

foreign@interrao.ru

Ընկերության կառավաումը

  • Առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման և ամսական հաշվեկշիռների կազմման հանձնաժողով,
  • Էներգառեսուրսների օգտագործման հսկողության հանձնաժողով,
  • Ձեռքբերվող հիմնական միջոցների հաշվառման և հաշվեկշիռի ընդունման հանձնաժողով,
  • Կայանի աշխատանքի վթարների և խափանումների հետաքննության հանձնաժողով,
  • Նորոգման աշխատանքների կատարման համար  սարքավորումների, նյութերի, պահեստամասերի ձեռքբերման մրցույթների պատրաստման և անցկացման հանձնաժողով,
  • Հրդեհատեխնիկական հանձնաժողով,
  • Սարքավորումների, շենքերի և  շինությունների  նորոգումների նախապատրաստման և անցկացման  հանձնաժողով,

Կայանի տեխնիկական նկարագիրը
  • Հրազդանի ՋԷԿ-ը տեղակայված է ծովի մակարդակից մոտ 1720մ բարձրության վրա, սակավաջուր վայրում: ՋէԿ-ի առաջին հերթը կառուցվել է 1966-1969թթ. և իր կազմում ընդգրկում է 2 հատ  T-100-130 տիպի  տուրբին, 300ՄՎտ էլեկտրական  և 560 Գկալ/ժ ջերմային գումարային հզորությամբ:

  • Ջէկ-ի երկրորդ հերթը կառուցվել է 1969-1974 թթ. և իր կազմում ընգրկում է չորս կոնդենսացիոն էներգաբլոկներ 810 ՄՎտ գումարային հզորությամբ: Էներգաբլոկները կահավորված են կոնդենսատորի հովացման Գելլերի տիպի <չոր> համակարգերով ջրի խնայողության նպատակով:

  • Որպես հիմնական վառելիք ծառայում է բնական գազը, որպես պահուստային վառելիք կարող է ծառայել մազութը:

  • Արտադրված էլեկտրաէներգիան հաղորդվում է էներգահամակարգ 35 կՎ, 11 կՎ և 220կՎ լարման գծերով: